Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները փոխհատուցվել են

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները փոխհատուցվել են։

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Վնասի հաշվարկված փոխհատուցումը ստանալու նպատակով դիմել է Սյունիքի մարզի 71 քաղաքացի, որոնց գումարն արդեն փոխանցվել է։

Հիշեցնենք, որ միանվագ դրամական աջակցությունը նախատեսված է ՀՀ այն քաղաքացիների համար, որոնց անշարժ գույքին հրետակոծության հետևանքով վնաս է հասցվել պատերազմի ընթացքում։