Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 տասնյակից ավելի մեքենաներ

Դեկտեմբերի 23-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ջրառատ, Կոտայքի մարզի Գետարգել, Արմավիրի մարզի Արագած գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, Խաչիկ-Արենի ավտոճանապարհին և Սիսիան-Երևան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա: