Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 476 զոհերի ընտանիքի միանվագ հատուցում է կատարել

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի 476 զոհերի ընտանիքներին արդեն կատարվել է միանվագ հատուցում: Այդ մասին տեղեկացնում է Զինծառայողների ապահովարության հիմնադրամը։

Գումարի ամբողջ չափից 10մլն. դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: «Թափանցիկությունը մեր գործելաոճն է…», -նշվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։