Չինաստանից Հայաստանն կտեղափոխվի 4 մեծ թթվածնի արտադրության կայան, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 000 կովիդի ախտորոշման թեստ, 200 000 նմուշառման ձողիկեր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը, առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։

Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100000 կովիդի ախտորոշման թեստ, 200000 նմուշառման ձողիկեր, ինչպես նաև դիմակ և արտահագուստ։

Հիշեցնեմ, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ։