Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է 20 աճյուն

Մարտական գործողությունների Հադրութ-Կարմրակուճի և Ջաբրայիլի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների
արդյունքում հայտնաբերվել են 19 զոհված զինծառայողի և 1
քաղաքացիական անձի աճյուններ:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Արցախի արտակարգ իրավիճակների պետական

ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Հունան Թադևոսյանը:

«Դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում պարզելու զոհված
քաղաքացիական անձի ինքնությունը: Նրա մարմինը գտնվել է Հադրութի
Կարմրակուճ գյուղի հատվածում՝ դաշտում: Փորձաքննությունը կպարզի նաև՝
արդյոք քաղաքացին  զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թեսպանվել է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր  մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1175 զոհվածի աճյուն: Այսօր որոնողական աշխատանքերը շարունակվում են Հադրութ-Կարմրակուճի և Մեխակավանի (Ջաբրայիլ) ուղղություններով»,- մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զոհվածների աճյունների որոնմանը զուգահեռ,  բոլոր վայրերում աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների
հայտնաբերման ուղղությամբ: