Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հանդիպումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 9-ին հանդիպում է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում արտգործանախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատել էր հանդիպման հնարավորությունը: Այլ մանրամասներ հայտնի կդառնան հանդիպումից հետո:

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը: