Ավազակային հարձակում Ողջաբերդում

Ավազակային հարձակում Ողջաբերդում
Ավազակային հարձակում Ողջաբերդում

Նոյեմբերի 21-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, ատրճանակով և դանակներով զինված դիմակավոր երեք անձինք մուտք են գործել նշված գյուղի տներից մեկն ու ատրճանակի և դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպելով տանտիրոջն ու տանտիրուհուն՝ ծեծի են ենթարկել նրանց և հափշտակելով 7.200 ԱՄՆ դոլար, 1 պարկ ընկույզ, «Նաիրի» տեսակի 7 կոնյակ, 1 դույլ նուշ՝ դիմել են փախուստի:

Տանտերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

© Medialab.am