«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույնկերպ, ինչպես միշտ»․ Սոֆյա Հովսեփյանը հերքում է, թե իր հայրական տունն անվտանգության նկատառումներով հսկվում է

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին, որ երեկ ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը։ Նման բան չի եղել, և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց։

Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույնկերպ, ինչպես միշտ: Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար: Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել , չեմ վախենում չեմ էլ վախենալու: Պապս կասեր՝ Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»: