Գորիսի ոստիկանների բացահայտումը. Տեսանյութ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 13-ին վարչական տարածքում ստուգել են Քարահունջ գյուղի 34-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Փայտանութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Ժամեր անց բաժնի սպասարկվող տարածքում շրջայցի ժամանակ ոստիկանները ստուգել և բաժին են տեղափոխել ևս մեկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով, որի վարորդը Գորիսի Սաթյան փողոցի 27-ամյա բնակիչ էր։ Նա վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։

Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: