Վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 1987թ. ծնված բնակչի կողմից խուլիգանական դրդումներով նռնակի պայթեցման դեպքի առթիվ քրեական գործը

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում, վարույթ է ընդունվել ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 1987թ. ծնված բնակչի կողմից խուլիգանական դրդումներով նռնակի պայթեցման դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: