Մարտունի քաղաքի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված ավիառումբերի վնասազերծում

Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Մարտունի քաղաքի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված ավիառումբերի վնասազերծում: Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու:

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻՊԾ Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն: