Զենք-զինամթերքի վնասազերծում են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է օրվա ընթացքում սպասվող ականների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքների մասին:

Սակրավորական ջոկատներն այսօր զենք-զինամթերքի վնասազերծում են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում:

Տեղեկատու հեռ. ☎911,101,112:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն