Պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում. ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Ճարտար քաղաքներում, Մարտունու շրջանի Ծովատեղ և Կոլխոզաշեն գյուղերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:

Ծառայությունը միաժամանակ հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում: