ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը` Թրամփից հետո

«Ամերիկայի ձայնը» գրում է.

Այսօր, երբ ԱՄՆի նախկին նախագահին փոձում են Սենատում ենթարկել իմփիչմենթի, Հանրապետական կուսակցությունը կանգնում է իր ապագայի շուրջ խորացող խնդիրները հարթելու մարտահրավերի առջեւ:

Չէ որ այս կուսակցությանն աջակից մեծաթիվ ամերիկացիներ են այսօր ասում, որ նրա օգտին այլեւս երբեք իրենց ձայնը չեն տա:

Ինչպես կոնգրեսական Ադամ Քինզինգերն է ասում, ‘’Հանրապետական կուսակցությունը շեղվել է իր ճանապարհից’’: Քինզինգերն այն կոնգրեսականներից է, որոնք հունվարի 6-ին Կոնգրեսի դեմ իրականացված գրոհից հետո միացան Թրամփին իմփիչմենթի ենթարկելու արշավին:

Այդ պատճառով Քինզինգերի ընտրական մարզի Հանրապետական կուսակցությունը վերջերս կայացրեց նրան դատապարտելու մասին որոշում:

Ինչ վերաբերում է այդ տեղամասի հանրապետական ընտրողներին, նրանցից շատերն են ասում, որ այո, Թրամփը վնաս է հասցրել կուսակցությանը: Սա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունն ինչ որ առումով մասնատվել է: Օրինակ կուսակցության տեղական մարմնի նախկին նախագահ Սյուզըն Թորնթոնի խոսքերով, հարկավոր է, որ կուսակցությունը փոխի իր ուղղությունն ու ղեկավարությանը: Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Թորնթոնը այժմ հանդես է գալիս որպես անկախ օրենսդիր, սակայն պաշտպանում է Քինզինգերի եւ հանրապետական եւս ինն այլ օրենսդիրների կարծիքը, որոնք երկրորդ անգամ էին քվեարկել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու առաջարկի օգտին:

Սյուզըն Թորնթոնը եւ Քինզինգերն այժմ պայքարում են կուսակցությունը բարեփոխման ենթարկելու համար: Սակայն դեռեւս վաղ է, ասում է Թորնթոնը, մտածել նորից այս կուսակցությանը միանալու մասին:

‘’Մինչ այդ մասին մտածելը, ուզում եմ տեսնել, որ մենք դատապարտել ենք Թրամփին: Հարկավոր է հետ վերադառնալ դեպի արժանապատվություն եւ հարգանքի մթնոլորտ’’, ասում է նա:

Իսկ Թրամփի կողմնակիցներն ասում են, թե պայքարելու են Քինզինգերի նման կոնգրեսականների դեմ, որպեսզի Հանրապետական կուսակցությունը վերափոխեն Թրամփի գաղափարներին համապատասխան: