Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի Օսկանյանի գործի նման

Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի Օսկանյանի գործի նման
Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի Օսկանյանի գործի նման

Սկանդալային հայտարարություն: Հետաքննությունը խնդիրներ ունի պարզաբանելու, թե հովանավորությունը ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսեւորվել եւ հանցակցություն հասկացության օժանդակող ձեւի տարրեր կամ պաշտոնական դիրքը չարաշահելու հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշներ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ: ՀՀԿ-ԲՀԿ կուսակցությունների միջեւ ներքաղաքական աղմկահարույց առճակատումը նորույթ չէ, այն ծագեց նաեւ 2013թ. նախագահական ընտրություններից ավելի քան մեկուկես տարի առաջ, երբ խոսք գնաց Վարդան […]

Սկանդալային հայտարարություն: Հետաքննությունը խնդիրներ ունի պարզաբանելու, թե հովանավորությունը ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսեւորվել եւ հանցակցություն հասկացության օժանդակող ձեւի տարրեր կամ պաշտոնական դիրքը չարաշահելու հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշներ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ:

ՀՀԿ-ԲՀԿ կուսակցությունների միջեւ ներքաղաքական աղմկահարույց առճակատումը նորույթ չէ, այն ծագեց նաեւ 2013թ. նախագահական ընտրություններից ավելի քան մեկուկես տարի առաջ, երբ խոսք գնաց Վարդան Օսկանյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Նախ, նրան զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա մեղադրանք առաջադրեցին փողերը լվանալու եւ հափշտակություն կատարելու ծանր մեղադրանքներով, իսկ երբ ՀՀԿ թեկնածուն «անցավ», քրեական գործը կարճեցին, թե պարոն Հարթմանը փողերը նվիրաբերել է Օսկանյանին (գործի հիմքը քաղաքացիական իրավահարաբերություններից բխող առուծախի գործարքն էր, այսինքն՝ սարքված): Հիմա էլ առաջիկա նախագահական ընտրություններից նույնքան ժամանակ առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իշխանափոխության անհրաժեշտության մասին, ՀՀԿ-ն կամ իշխող քաղաքական կուսակցությունը գրոհեց նրա վրա, ըստ որում՝ նախագահը նրան ամբաստանեց միլիարդների հասնող հարկեր չվճարելու, պրոֆեսիոնալ մեթոդներով հանցանքները թաքցնելու կամ ծանր հանցագործություններ կատարելու մեջ, հնչեցնելով նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վիրավորանքներ:

Ծառուկյանն էլ նախագահին ամբաստանեց.

– իր եւ իրեն նեղ շրջապատի բիզնեսը ընդլայնելու,

– կառավարման ժամանակաշրջանում երկրի արտաքին պարտքը 3 մլրդ դոլարի հասցնելու եւ քամուն տալու,

– դոլար-դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ ժողովրդից գողանալու մեջ:

Նկատենք, որ հրապարակավ հնչեցված հիշյալ մեղադրանքները ինքնին հանցագործության մասին հաղորդումներ են եւ բավարար առիթներ ու հիմք՝ քրեական գործ հարուցելու համար: Ըստ այդմ, պատկան մարմինները պարտավոր են ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի, 179 հոդվածի 1-ին մասի եւ 181 հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան օրինական եւ անկողմնակալ հետաքննություն կատարել:

Ուշագրավ է նաեւ նախագահի խոստովանությունը կամ մեղքը ընդունելը, որ հովանավորել է Ծառուկյանին, ըստ որում՝ պահանջեց ստուգելու միլիարդների հասնող հարկեր չվճարելու մասին տարիներ շարունակ պտտվող լուրերը: Սա սկանդալային հայտարարություն է, ուստի հետաքննությունը խնդիրներ ունի պարզաբանելու, թե հովանավորությունը ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսեւորվել եւ հանցակցություն հասկացության օժանդակող ձեւի տարրեր կամ պաշտոնական դիրքը չարաշահելու հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշներ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/19/543662/