Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. 22-ամյա վարորդը մահացել է

Փետրվարի 14-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր ընկել Լուսաղբյուր գյուղի ճամփեզրի տներից մեկի հողամասը. 22-ամյա Արամ Միլիտոսյանը մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։