Երևանում կվերաբացվի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

Արցախի վերածննդի օրվա առթիվ՝ փետրվարի 20-ին Երևանում պաշտոնապես կվերաբացվի  Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը:

«Հայաստանի Հանրապետությունում՝ Արցախի կառավարության օպերատիվ շենքում, որը գործում է Երևանի Գ.Նժդեհի 23/1 հասցեում մեզ հատկացված 4 դասասենյակներում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում էր նաև պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ներկայումս կենտրոնը՝ Վանաձորում և Մասիսում գործող մասնաճյուղերի հետ միասին ունի շուրջ 312 սան: Ընդ որում՝  կենտրոնում գործող 39 խմբակներին հաճախում են ոչ միայն Հադրութից ու տարբեր բնակավայրերից  տեղահանված ընտանիքների  երեխաներ, այլ նաև Քաշաթաղից, Շուշիից և այլն: Ունենք նաև, կահավորման կարիք ունեցող մարզադահլիճ, որտեղ անցկացվում են բռնցքամարտի և պարի պարապմունքներ: Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացմանը նախատեսում ենք մեր ուսուցիչների ու սաների ձեռագործ աշխատանքների,նկարների ցուցահանդես, վարպետաց դասեր և ցուցադրական պարապմունքներ,-մանրամասնեց Թամրազյանը: