Պաշտպանության նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտադրել է ռազմագերիների վերադարձի խնդիրը

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայիարտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Շվեդականկողմի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտադրել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը, անդրադարձելԱրցախում խաղաղապահ առաքելությանը, անվտանգության ապահովման և հումանիտար հարցերի: 

Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկասպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր: