Արցախի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ,Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում: Տեղեկատու հեռ. 911»: