Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք․ Aliq.ge

Փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 995 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 19 869 թեստավորում, որից 13 410-ը հակամարմինների թեստով, 6 459-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 539 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 262 796 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3457:

Մանրամասները՝ այստեղ