2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Փետրվարի 23-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի թիկունքի պետերի հավաք-խորհրդակցություն:

Քննարկվել են պարենային ծառայության կազմակերպման և թիկունքային ապահովման այլ հարցեր, նախանշվել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն ու սահմանվել դրանց կատարման ժամկետները։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։