Ջերմաստիճանի կտրուկ անկման հետեւանքով բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է

Ուշադրություն.

Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: