Տարածված լուրը հերթական ստոր սուտն է, որի միակ նպատակը Սուքիասյանների բարի համբավն արատավորելն է. Աննա Մկրտչյան

«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պարզաբանում է տարածել, որը ներկայացնոմ ենք ստորեւ։

«Քիչ առաջ կեղծ տելեգռամյան ալիքներից մեկը, կեղծ լուր է տարածել, թե իբր հրապարակում հարցազրույց տվող մի կին Խաչատուր Սուքիասյանի տան աշխատակիցն է։

May be an image of 3 people and text

Ցավալի է, որ այդ կեղծ լուրը առանց ճշտելու տարածում են նաև մի քանի լրատվականներ։

Պաշտոնապես հայտնում ենք, որ Սուքիասյանների տանը նման աշխատող չկա։ Տարածված լուրը հերթական ստոր սուտն է, որի միակ նպատակը Սուքիասյանների բարի համբավն արատավորելն է»։