Իսպանիայի և Հայաստանի կրթական համակարգերի միջև կապերի հաստատման մասին են քննարկել դեպսան Կարմիրշալյանն ու Անդորրայի համալսարանի ռեկտորը

Անդորրա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այցելել է Անդորրայի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Միկել Նիկոլաու Վիլայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի միջև կապերի հաստատման, հայաստանյան բուհերից մեկի և Անդորրայի համալսարանի միջև համագործակցության ձևավորման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը նաև գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։

Այնուհետև դեսպան Կարմիրշալյանն այցելել է Անդորրայի կենտրոնական փողոցներից մեկում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տեղադրված խաչքարի մոտ և ծաղիկներ խոնարհել: