Վերականգնվող էներգիայի օգտագործումն առաջնային է. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը «Արմենպրեսի» փոխանցմամբ, գրում է.

«Հանրապետության հատկապես տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը ծանրաբեռնված է բազմաթիվ ավելորդ վարչարարություն պահանջող դրույթներով: Տարիների ընթացքում ոլորտը կարգավորող օրենքների թիվն ավելացել է եւ շատ դեպքերում բերել գործառույթների կրկնության:

Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավումը խթանելու, ներդրողների համար գործունեության որոշակի երաշխիքներ ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում կիրառել հաստատուն սակագնային մեխանիզմներ, ինչով կամրագրվի դրանց առավելագույն շեմը։

Ոլորտում ներդրումները խթանելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել եւ հանրային քննարկման է դրել հերթական՝ «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխության նախագիծը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: