Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն․ իրավիճակը ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 11։00 դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղմերկասառույց է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։