«Ես կպատվաստվեի «ԱստրաԶենեկա»-ով». Անգելա Մերկելը սպասում է պատվաստման իր հերթին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է պատվաստվել «ԱստրաԶենեկա» (AstraZeneca) պատվաստանյութով: Նա պարզապես սպասում է իր հերթին: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Ես կպատվաստվեի «ԱստրաԶենեկա»-ով, բայց ես պետք է սպասեմ մինչև իմ հերթը հասնի: Ամեն դեպքում ես պետք է պատվաստվեմ», -ասել է Մերկելը:

«ԱստրաԶենեկա»-ով պատվաստվելու խոստում է տվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: