Իսակովի պողոտայի հետ կապված երթևեկության փոփոխություն է կատարվելու

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մարտի 26-ից մինչեւ հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթեւեկության փոփոխություն:

Մասնավորապես.

Փակվելու է Իսակովի – Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,

Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց – Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):

Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան – Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:

Պատճառած անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների  ներողամտությունը:

Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պող.-Բաբաջանյան փող. հանգույցում ❗️⛔️Հարգելի քաղաքացիներ,տեղեկացնում ենք Ձեզ, որ…

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Wednesday, March 24, 2021