Այսօր զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում և Մարտակերտ քաղաքում

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում դեռևս շարունակվում է զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը:

Օրվա ընթացքում հրթիռակասետային ռումբերի և հակահետևակային ականների և այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում՝ Աջափնյակ թաղամասում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում:

Տեղեկատու հեռախոս-911,101,112: