Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 1-ին ժամը 11:00-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարվի:

Արտահերթ նիստում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից։