Երևանի քաղաքապետարանի ծրագրով վերանորոգվում և բարեկարգվում է Աթենքի փողոցը

Երևանի քաղաքապետարանի ծրագրով վերանորոգվում ևբարեկարգվում է Աթենքի փողոցը։ Այդ մասին տեղեկացնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Ըստ աղբյուրի, Հրազդանի կիրճին ու ստադիոնին հարող փողոցն ամբողջությամբ նորոգվում է. փողոցի երկու կողմերի եզրաքարերը փոխարինվում են նորերով, ծաղկամանները և թուջե էլեմենտները վերանորոգվում և ներկվում են, վերանորոգվում է հենապատը, ինչպես նաև բարեկարգվում է մայթի ծածկը։