Դոնեցկում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կրակոցից երեխա է մահացել: Այդ մասին հայտարարել է Դոնեցկի ժողովրդական ոստիկանության լրատվական ծառայությունը, գրում է «Lenta.ru»-ն:
Ըստ աղբյուրի, անօդաչու թռչող սարքը Ալեքսանդրովսկի շրջանի բնակելի շենքի հատվածում ինքնաշեն պայթուցիկ սարք է նետել, ինչի հետևանքով 5 տարեկան երեխա մահացել է, իսկ մի կին էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Դոնեցկի ոստիկանությունը կոչ է արել միջազգային դիտորդներին արձանագրել Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունները: