«Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք կանի

Ապրիլի 6-ին, ժամը 14։00-ին, Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Այս մհայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»։

«Հանրահավաքին ելույթ կունենան Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, Շարժման ներկայացուցիչներ։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել եւ ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին»,- նշվում է հայտարարության մեջ։