Հայաստան է ժամանել ՌԴ Գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Զվարթնոց օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյանը։