Ճապոնիայում օլիմպիական կրակի փոխանցավազքն առաջին անգամ տեղի Է ունենում առանց հանդիսականների

Օլիմպիական կրակի փոխանցավազքը խտաբնակ Օսակայի արեւմտյան պրեֆեկտուրայում ապրիլի 13-ին սկսվել Է առանց հանդիսականների մասնակցության եւ ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներին: Այդ կրճատված ձեւաչափով այն օլիմպիական շարժման պատմության մեջ տեղի Է ունենում առաջին անգամ տեղական իշխանությունների խնդրանքով, որոնք անհանգստացած են նոր կորոնավիրուսով վարակումների թվի աճի սպառնալիքից, հայտնել Է Տոկիոյում կայանալիք ամառային Խաղերի կազմկոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոխանցավազքը կազմակերպվել Է տեղի խոշոր զբոսայգում, այն բաժանված Է 200-ական մետրով փուլերի: Յուրաքանչյուր վազորդի թույլատրված Է իր հետ բերել չորս հարզատներից եւ ընկերներից ոչ ավելի: Օլիմպիական ջահը, մասնավորապես, կտանեն Օսակայում բնակվող՝ Ճապոնիայում հայտնի արտիստներ եւ մարզիկներ:

Փոխանցավազքը կտեւի երկու օր: Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը տեղի իշխանությունների խնդրանքով Օսակայում սահմանել Է վարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված միջոցներ: Ավելի քան 19 միլիոն բնակչությամբ պրեֆեկտուրաի բնակիչներին այդ առնչությամբ հորդորում են հնարավորինս դուրս չգալ տնից եւ խուսափել մարդկանց կուտակման վայրերից:

Օլիմպիական կրակի փոխանցավազքը Ճապոնիայում սկսվել Է մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի J-Village ֆուտբոլի վարժական կենտրոնի տարածքում: Այն կտեւի 121 օր, ջահը պլանավորվում Է տանել երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաների 859 մունիցիպալիտետներով:

Ինչպես սպասվում Է, փոխանցավազքին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ: Օլիմպիական խաղերը Տոկիոյում պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային վարակի գլոբալ բռնկման պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: