Աշխատանքից ազատվել է Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը

Աշխատանքից ազատվել է Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը: Ինչպես տեղելացնում է «Արմենպրես»ը՝  Ժորժիկ Սերոբյանին աշխատանքից ազատելու որոշումը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կայացրել է ապրիլի 12-ին՝ լուծելով Սերոբյանի հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Որոշումը կայացնելիս մարզպետը ղեկավարվել է «Տարածքային կառավարան մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի 88-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ կետերի դրույթներով՝ հաշվի առնելով Ժորժիկ Սերոբյանի հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 3․6-րդ կետի «գ» ենթակետը եւ 5․1 կետի «զ» ենթակետը։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդամենը նշեց, որ Ժորժիկ Սերոբյանին աշխատանքից ազատելու հիմքերն ու կետերը մարզպետն իր որոշման մեջ նշել է, և աշխատանքից ազատումը կապ չունի  քրեական գործի հետ: