Մեղրիում պատվաստումները սկսել են. առաջինը պատվաստվել է բժշկական կենտրոնի տնօրենը

Այսօրվանից Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն ՓԲԸ-ում սկսվել է covid-19 հիվանդության դեմ պատվաստումը: Այդ մասին տեղեկացնում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից:

Պատվաստման առաջին դեղաչափը ընդունեց բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը, պլանավորվել է պատվաստման երկրորդ դեղաչափի ներարկման օրը:

«Պատվաստվեք covid-19 հիվանդության դեմ », -հորդորել են ԲԿ-ից: