ԱԺ նախկին պատգամավորը նշանակվել է փոխնախարար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր նշանակումների մասին նոր որոշումներ է ստորագրել։

Նրա որոշմամբ՝ Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-նշվում է որոշման մեջ:

Նարեկ Մկրտչյանը, հիշեցնենք, «Իմ քայլի» պատգամավոր էր և օրեր առաջ վայր էր դրել մանդատը: