Թմրանյութն օգտագործել էր և հյուրասիրել. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 2-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ծառայողները Գետափնյա փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանում բնակվող 25 և 27 տարեկան երկու երիտասարդի, երկրորդը` օտարերկրյա քաղաքացի:
Հայաստանի քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով տուփ և ապակե ծխամորճ:

Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել մեկ տարի առաջ` սոցիալական կայքի միջոցով: Նաև հավելել է, որ բռնվելուց մոտ 20 րոպե առաջ թմրանյութ է օգտագործել, ինչպես և հյուրասիրել է օտարերկրացուն:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։