Արևիկ համայնքում շչակ է գործարկվելու

Մայիսի 7-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արևիկ համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու է համայնքի շչակը:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: