Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին.Վահե Տեր-Մինասյան

Լուսանկարը՝ Hetq.am

Հայտնի ուռուցքաբան, «Մի՛ վնասիր» հաղորդման վարող, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը կիսվել է «օրվա ամենալավ լուրով»։ Ֆեյսբուքյան էջում Տեր-Մինասյանը գրում է.

«Օրվա ամենալավ լուրը՝Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին…

Վստահ եմ, որ ամեն օրվա հետ նրանց թիվն ավելանալու է: Էս էն պահն է, երբ չգիտես ժպտաս թե լացես։ Սովորաբար ժպտում են արցունքների արանքից…

Հ.Գ.Կոնկրետ դեպքում հղիությունը գրանցվել է առանց բժշկական միջամտության, բայց բոլոր նման ընտանիքների համար գործում է պետական ծրագիր»: