Հրթիռակոծությունները շարունակվում են. Իսրայելի բանակը հայտարարել է, որ վնասազերծել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերին

Այսօր առավոտյան հրթիռակոծությունները վերսկսվել են, ինչի հետևանքով Գազայի հատվածից արձակված հրթիռի հետևանքով Թել Ավիվի հարավում գտնվող Լոդ քաղաքում երեխա է մահացել, երկու մարդ էլ գտնվում են ծայրահեղ վիճակում: Այդ մասին վկայակոչելով լրատվամիջոցներին, գրում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:

Իր հերթին Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում: «Այդ գործողությունները շարունակվում են», -հաղորդել է Իսրայելի բանակը:

Ավելին, Իսրայելի բանակը հայտարարել է, որ վնասազերծել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերին՝ ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավար Հասսան Քաոջիին և նրա տեղակալ Վալի Իսուին, ինչպես նաև հակահետախուզության բաժնի ղեկավարին:

Իսրայելի բանակի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ 5 իսրայելցի է մահացել, իսկ 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: