Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ՝ Ստեփանակերտի և Ասկերանի մերձակայքում

ԱՀ ՆԳ նախարարության Աի պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակայքում:

Միաժամանակ, «The Halo trust» կազմակերպության հետ հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հետախուզական աշխատանքները: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հայտնաբերված զինամթերքի վնասազերծման գործընթացն այսօր կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:

Այդ մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։