«Հայաստանը Ֆրանսիայի քույրն է». Ֆրանսիայում ընդդեմ ադրբեջանական գործողությունների ակցիա է տեղի ունեցել

Ֆրանսիայում այսօր Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների դեմ ակցիա է տեղի ունեցել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի անդամ Վալերի Բուայեն:

«Հայաստանը Ֆրանսիայի քույրն է: Ես այսօր մասնակցել եմ ակցիային և ես էլ իմ ձայնով խնդրել Ֆրանսիային ցուցաբերել համառություն ընդդեմ Ադրբեջանի, որը ոտնձգություն է թույլ տալիս Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և անօրինականորեն հայ գերիներ է պահում իր մոտ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Բուայեն: