ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախագահ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը, գրում է РИА Новости-ն։

«Նաև ուզում եմ ասել, որ երեկ մենք սկսեցինք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը ոչ ֆորմալ ռեժիմով», – այսօր Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքւմ ասել է Լավրովը:

«Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը: Այս խնդրանքին համապատասխան, մենք քննարկեցինք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում», – հավելել է նա: