41-ամյա տղամարդը վնասվածք էր ստացել․ պայթյունի վայրից պայթուցիչ են հայտնաբերել

Մայիսի 22-ին հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել է, որ Նարեկացու 2-րդ փակուղու մի տնից «աջ դաստակի 3-րդ և 4-րդ մատների ամպուտացիայով, մարմնի տարբեր հատվածների, աջ ազդրի բեկորային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։

Նա վնասվածքը ստացել էր տան բակում՝ պայթյունի հետևանքով:

Մեկնած ոստիկաններին տուժածը հայտնել էր, որ խորդանոցում կենցաղային աշխատանքներ կատարելիս գտել է ալյումինե իրանով երկու առարկա, փորձել է քանդել, այդ ընթացքում առարկաներից մեկը ձեռքի մեջ պայթել է։

Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են «ՈՒԶՌԳՄ-74» տիպի պայթուցիչ:

Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն։