Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա․ թշնամին կորուստներ է կրել, կան վիրավորներ․ Factor.am

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը սրվել է» այն բանից հետո, երբ երեկ Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա, գրում է Factor.am-ը:

Համաձայն այդ տեղեկությունների՝ Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող ռազմական բեռնատարը, որը ընթացել է «ադրբեջանական դիրքեր մատակարարումներ տանող ճանապարհով, պայթել է ականի վրա։

Ադրբեջանցի զինվորականները կորուստներ են կրել, կան վիրավորներ»։ Թե քանի զոհ ու վիրավոր ունի ադրբեջանական կողմը, չի հաղորդվում։