Արարատ Միրզոյանն այցելեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այսօր այցելեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ զետեղեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: