Սայաթ-Նովան ՝ Բրուքլինի փողոցներից մեկում ու ոչ հայ հանդիսատեսի համար (տեսանյութ)

Սայաթ-Նովան ՝ Բրուքլինի փողոցներից մեկում ու ոչ հայ հանդիսատեսի համար: Օրեր առաջ Բրուքլինում ապրող երգչուհի Տաթև Եղիազարյանը փակել էր իրենց փողոցն ու երգել հայկական , իր իսկ հեղինակած կատարումները միայն հարեւաների համար, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Կորոնա համավարակն այս բակի աշխուժությունն էլ էր տարել , պատվաստումներից հետո Տաթևը բացօթյա համերգով իրենց փողոց երգ ու երաժշտություն էր բերել ու հավաքել բոլոր հարեւաններին։