Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալես) գործով դատական նիստը մոտեցավ ավարտին, գրում է Factor.am-ը։
Դատարանը գործն արագացված կարգով քննելուց հետո այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը՝ հունիսի 16-ին: Դատախազը պահանջել է Նարեկ Սարգսյանին 7 տարվա ազատազրկման դատապարտել:
«Միջնորդել ենք քրեական գործը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում՝ Սարգսյանի նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել, այն պայմանականորեն չկիրառել կամ Սարգսյանին համաներմամբ ազատ արձակել»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։